«Սև բերդ» -ը ականջալուր կլինի Մանսուրյանի ստեղծագործություններին

Հհ րցանակի դափնեկիր, մաեստրո Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկոն: Կհնչեն հեղինակի «Ռեքվիեմ», «Տարվա եղանակներ», «Զուգահեռ երգեր» ստեղծագործությունները: Համերգի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան:

Հաղորդագրության համաձայան՝ ` միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի պետական կամերային երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան, Հայաստանի պետական կամերային նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան, Երևանի պետական կամերային երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Հարություն Թոփիկյան, Գյումրու «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան: Մենակատարներ` երեկոյի հատուկ հյուր, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյան (սոպրանո), Հենրիետտա Հարությունովա (սոպրանո), Հովհաննես Գրիգորյան (բարիտոն), Յանա Դարյան (ալտ), Արթուր Ավանեսով (դաշնամուր):

Երեկոն անց է կացվում  ՀՀ մշակույթի նախարարության, «Բարեկամ» մշակույթի, արվեստի և սպորտի զարգացման կենտրոն» ՀԿ և «Պրոֆ» պրոդաքշնի աջակցությամբ:Ստեղծագործական երեկոյի իրականացմանն աջակցել են նաև Շիրակի մարզպետարանը և Գյումրու քաղաքապետարանը:

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed