Սևանի գրողների ստեղծագործական տունը նոր շունչ կստանա

Առավոտ-ը գրում է՝ 

Գեւորգ Քոչարի եւ Միքայել Մազմանյանի կողմից 1932թ. նախագծված Սեւանի գրողների ստեղծագործական տունը նոր շունչ կստանա  հանրահայտ «Գեթթի» հիմնադրամի (Getty Foundation) շնորհիվ: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց համադրող, արվեստի քննադատ, Արվեստի քննադատների Հայաստանի ազգային ասոցիացիայի նախագահ եւ  Սեւանի գրողների հանգստյան տան վերականգնման նախագծի գիտական ղեկավար Ռուբեն Արեւշատյանը:

Նրա ձեւակերպմամբ, Սեւանի գրողների ստեղծագործական տունը հայտնի կառույց է, որի վերաբերյալ ինքը հետազոտություններ է կատարել դեռեւս  2004-2005 թթ: Սակայն, բարձր միջազգային հանրայնություն շենքը սկսել է ձեռք բերել 2012 թ.-ից` հայտնվելով Վիեննայում կայացած ճարտարապետական ցուցահանդեսի գիրք-ալբոմի շապկին: «Այդ շենքով սկսվում էր ողջ Սովետական մոդեռնիզմի 20-րդ դարի 2-րդ կեսի պատմությունը: Այդ ժամանակվանից  ամեն օր «դրսից» խմբեր էին գալիս շենքը նայելու: Իմիջիայլոց, հենց 2012թ Վիեննայում կայացած Ճարտարապետական կոնգրեսը ընդունեց  խորհրդային մոդեռնիզմի կառույցների պահպանման վերաբերյալ հայտնի բանաձեւը, որը պարբերաբար մեջտեղ ենք բերում, երբ խնդիր է առաջանում այս կամ այն շենքի փրկության հետ կապված, օրինակ` Զվարթնոց օդանավակայանի եւ այլնի»,- ասում է մեր զրուցակիցը:

 

 

Հեղինակ՝ Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները` օգոստոսի 10-ի տպագիր «Առավոտում»:

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed