Մոնիկա Բելուչին կանցկացնի Կաննի կինոփառատոնը

Հայտնի իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին  վարելու է Կաննի 70-րդ կինոփառատոնը, որը կայանալու է մայիսի 17-28-ը: Այս մասին գրում է փառատոնի սոցիալական էջը:

«Սքանչելի Մոնիկա Բելուչին անցկացնելու է (բացումն ու փակումը) կինոփառատոնը»,- նշված է կազմակերպիչների հաղորդագրության մեջ:

Նշենք, որ այս տարի փառատոնի ժյուրին գլխավորելու է իսպանացի կինոռեժիսոր Պեդրո Ալմոդովարը:

 

Աղբյուրը` panorama.am

 

Տարածել`
Share

You may also like...