Սփիլբերգն ու Պորտմանը չեղյալ են հայտարարել Փարիզում նախատեսվող միջոցառումները

Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների պատճառով ամերիկացի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը և դերասանուհի Նատալի Պորտմանը չեղյալ են հայտարարել Ֆրանսիայի մայրաքաղաքում նախատեսված ելույթները և միջոցառումները, գրում է korrespondent.net-ը:

Ֆրանսիայում Նատալի Պորտմանի մասնակցությամբ «Ջեյնը վերցնում է զենքը» նոր ֆիլմի պրեմիերայի չեղյալ հայտարարման մասին տեղեկությունը հայտնել է ֆիլմի պրոդյուսերը:

«Ուրբաթ օրվա գիշերը տեղի ունեցած միջոցառումների առնչությամբ մենք չեղյալ ենք հայտարարում հեռուստատեսությամբ ելույթը, հարցազրույցը և Նատալի Պորտմանի մասնակցությամբ նախնական ցուցադրությունը նոյեմբերի 15-ին և 16-ին»,- ասել է նա:

Բացի այդ, ամերիկյան 20th Century Fox կինոստուդիան չեղյալ է հայտարարել Սթիվեն Սփիլբերգի և «Լրտեսական կամուրջ» ֆիլմի անձնակազմի ֆոտոսեսիան, որը նախատեսված  է կիրակի օրը:

Ավելի վաղ Փարիզում շաբաթ օրը նախատեսված իր համերգն է չեղյալ հայտարարել իռլանդական U2 ռոք-խումբը, իսկ ամերիկյան Foo Fighters ռոք խումբը չեղյալ է հայտարարել համերգները Եվրոպայում:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Սփիլբերգն ու Պորտմանը չեղյալ են հայտարարել Փարիզում նախատեսվող միջոցառումները”

Leave a Reply

Your email address will not be published.