Սրբապատկերները ներկայացվել են նորովի. (տեսանյութ)

Դարերի պատմություն ունեցող ու հայտնի սրբապատկերները նոր մատուցմամբ՝ փայտի ու կտորի վրա՝ ստեղծված յուղաներկով: Նարեկացի արվեստի միությունում բացվեց Նարեկ դպիր Հովհաննիսյանի անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է նրա 7 տարիների աշխատանքը:

Ապագա աստվածաբան դպիրը նկարչական կրթություն չունի: Բոլոր մանրուքներն ինքնուրույն է սովորել: Բայց սրբապատկերներ նկարելը նա հոբբի չի համարում:
«Հոբբին զբաղմունք է, իսկ սա իմ կենսակերպն է, ապրելու միջոցը, ինչքան նյարդային ու հոգնած լինեմ, հենց նկարում եմ սրբապատկեր՝ հանգստանում եմ»:
Նարեկն այս տարի սկսել է նաեւ մանրանկարներ պատկերել՝ ծառի կեղեւի վրա; Նկարչության Այս տեսակը համարվում է նոր արվեստ: Դպիրը որոշել է աշխատանքները ցուցադրել նաեւ Եվրոպայում:

7 տարիների ընթացքում Նարեկը 35 աշխատանք է ստեղծել, բայց այսօր ներկայացված են միայն 16-ը: Մի մասը նա վաճառել է, ստացված հասույթը հատկացնելով սոցիալապես անապահով ընտանիքների հիվանդ երեխաներին, մի մասն էլ նվիրել է զորամասերին: Ցուցահանդեսը բաց կլինին մինչեւ օգոստոսի 21-ը:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed