Ստոկհոլմում բացվել է Արմին Վեգների լուսանկարների ցուցահանդեսը

Օգոստոսի 25-ին Ստոկհոլմի Ռազմական թանգարանում բացվել է «Արմին Վեգներ. Հայոց ցեղասպանության ականատեսը» խորագրով ցուցահանդեսը, որում ներկայացվել են Վեգների շուրջ երեք տասնյակ լուսանկարներ հեղինակի գրառումներով եւ բացատրագրերով։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ցուցահանդեսը կազմակերպվել է Շվեդիայում ՀՀ դեսպանության, Ռազմական թանգարանի, եւ «armenica.org» կազմակերպության համատեղ ջանքերով՝ Շվեդիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում։ Տարվա ընթացքում Շվեդիայում հայկական միությունների համադրող կենտրոնի ջանքերով լույս է տեսել նաեւ Արմին Վեգների «Հայերի արտաքսումը դեպի անապատ» գրքի շվեդերեն ծանոթագրված հրատարակությունը։

Բացմանը մասնակցել են խորհրդարանի փոխխոսնակ Բյորն Սյոդերը, քրիստոնեա-դեմոկրատների խմբակցության ղեկավար Անդրեաս Կարլսոնը, պատգամավորներ, Ստոկհոլմում հավատարմագրված դեսպաններ, հասարակական, քաղաքական եւ մշակույթի գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։ Բացման խոսքով հանդես են եկել Ռազմական թանգարանի տնօրեն Էվա-Սոֆի Էրնստելլը եւ պատմաբան Վահագն Ավետյանը։

Ցուցահանդեսը գործելու է երեք ամիս։

Ռազմական թանգարանը հանդիսանում է Ստոկհոլմի առաջատար մշակութային հաստատություններից մեկը եւ ներառված է պարտադիր կրթական ծրագրերի մեջ։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Ստոկհոլմում բացվել է Արմին Վեգների լուսանկարների ցուցահանդեսը”

Leave a Reply

Your email address will not be published.