Ստեփանակերտում սեպտեմբերին 1-ին կկատարվի Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը»

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի և Արցախի Անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած սուրբ նահատակների, սեպտեմբերի 1-ին
կկատարվի  համաշխարհային դասական երաժշտության գլուխգործոցներից մեկը`  Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը»:

Կոթողային այդ գործը, որը լի է համամարդկային գաղափարներով և զգացմունքներով, կհնչի որպես оրհներգ մարդկային ոգու արիության և կենսահաստատ սկզբունքների: Նախագիծն իրականացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Նախագծի գլխավոր հովանավոր՝ «Հ. Մաղաքելյանի բարեգործական հիմնադրամ»:
Նախագծի հեղինակ՝ Սարինե Ավթանդիլյան
Համերգի գեղարվեստական ղեկավար՝ Լյուբով Կազարնովսկայա
Դիրիժոր՝ Անատոլի Լևին

Մասնակիցներ՝
Հայաստանի  ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ /գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր Էդուարդ Թոփչյան,
Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ / գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան,
Արցախի պետական երգչախումբ /գեղ. ղեկավար և դիրիժոր՝ Նինա Գրիգորյան,
«Մռակած» պետական կամերային երգչախումբ /գեղ. ղեկավար և դիրիժոր՝ Մարինե Մեսրոպյան,

Մենակատարներ՝
Յանա Սաֆոնովա   սոպրանո, Ռուսաստան
Վիշնիա Ռադոսավ   մեցո սոպրանո, Սերբիա
Ալեքսանդր Չեռնով   տենոր, Ռուսաստան
Նիկոլա Ուլիվերի    բաս, Իտալիա

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Ստեփանակերտում սեպտեմբերին 1-ին կկատարվի Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը»”

Leave a Reply

Your email address will not be published.