Ստեփանակերտում բացվել է տոնական ցուցահանդես

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ  Ստեփանակերտում բացվել է տոնական ցուցահանդես: Այն կգործի մինչև փետրվարի վերջը:

«Տարվա ընթացքում կազմակերպել ենք 20-ից ավել ցուցահանդեսներ: Պատկերասրահն ունի նաև իր սեփական ֆոնդը, որը համալրված է տեղական և օտարերկրացի գեղանկարիչների և քանդակագործների 400 աշխատանքներով»,- ասել է  Ե. Դադայանը:

Նրա խոսքով՝ Ստեփանակերտի պատկերասրահն անցած տարի ունեցել է շուրջ 2000 այցելու, որոնք ինչպես տեղացիներ, այնպես էլ զբոսաշրջիկներ են:

Ցուցահանդեսում հիմնականում ներկայացված են Հայաստանի Հանրապետության հայտնի նկարիչների  և  քանդակագործների  աշխատանքներ:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed