Ստեղծվել էր մասնագիտական հանձնաժողով «Կինոյի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման համար

tert.am-ը գրում է՝

Հայաստանի կինոարտադրության համար «Կինոյի մասին» օրենքի նախագծով պետությունը ցանկություն ունի ապահովվելու նպաստավոր պայմաններ հարկային արտոնությունների ձևաչափով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը՝ նշելով, որ օրենքի նախագիծն արդեն ուղարկվել է Կառավարություն։

«Այդ օրենքով պետությունը միջամտելու է Հայաստանում արտադրող և դրսից բերվող ֆիլմերի վարձույթի հանրային ներկայացմանը»,- ասաց Արթուր Պողոսյանը։

Առաջարկվող փոփոխություններից մեկով էլ կկարգավորվի, թե որ ֆիլմը որ տարիքային խմբի համար է նախատեսված։

Նշենք, որ դեռևս անցյալ տարի ՀՀ նախագահի հանձնարարականով և ՀՀ մշակույթի նախարարի հրամանով ստեղծվել էր մասնագիտական հանձնաժողով «Կինոյի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման համար։

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed