Ստելու մասին վկայող 10 նշան

1. Եթե մարդը չի ստում, նրա շարժումները շատ են և բազմազան: Դա արվում է նրա համար, որպեսզի խոսակիցը տեսնի ազատ և ոչ կաշկանդված վիճակ, դրական տրամադրվի դիմացինի նկատմամբ: Այս երևույթն ունի ենթագիտակցական բնույթ և ղեկավարել այն բավականին բարդ է: Մինչդեռ ստելու դեպքում մարդը շատ ավելի լարված է և դժվարանում է դրական էմոցիաներ արտահայտել:

2. Երբ մարդը ստում է, նրա ժեստերի քանակն ավտոմատ նվազում է: Այդպիսով նա փորձում է փակվել աշխարհից և չարտահայտել էմոցիաներ, որոնք կվկայեն նրա ստելու մասին:

3. Ստելու դեպքում մարդը միշտ փորձում է հեռավորություն պահպանել իր զրուցակցի հետ: Դա նշանակում է, որ նա կփորձի թաքնվել գրքերի, համակարգչի, սեղանի և այլ իրերի ետևում: Հոգեբանության մեջ դա կոչվում է «պատնեշ»:

4. Երբ մադու սթրեսի մակարդակը բարձր է կամ նա ստում է, նա փորձում է շատ ավելի հաճախ դիպչել դեմքին` քորում է քիթը, ականջը և այլն:

5. Եթե մարդը ստում է, նա լարվում է, նյարդայնանում: Այդ դեպքում նրա գործողությունների քանակն այլ իրերի հետ զգալիորեն աճում է: Մարդը սկսում է դիպչել գրչին, սեղանին, բաժակին և այլն:

6. Եթե մարդը պատասխանելու առաջ հազում է, ջուր խմում կամ սկսում է ծխել, դա նշանակում է, որ նա փորձում է ժամանակ շահել` հարցին ճիշտ պատասխանելու համար: Այսինքն, այդ հարցի պատասխանը սուտ լինելու մեծ հավանականություն ունի:

7. Երբ հարցին պատասխանելիս` մարդը հետ է նստում կամ եպի կողք է շրջվում, ձեռքերն իրեն է մոտեցնում, ապա շատ հնարավոր է, որ դրա պատճառը ևս սուտը լինի:

8. «Ստոպ», «խաչված» վիճակով ձեռքերը պահելը ձեզնից առանձնանալու միջոց է, այդ դեպքում մարդը կամ լարված է, քանի որ շոշափվող թեման նրան տհաճ է, կամ ստում է:

9. Երբ մարդը ճիշտ է խոսում, նա միշտ հանգիստ վիճակում է, իսկ ստելիս` լարված:

10. Խաբեության դիմող մարդու խնդիրը մանրուքների մեջ է: Նրանք չեն ֆիքսում ուշադրությունը մանրուքների վրա, և եթե մենք սկսենք դետալային հարցեր տալ, նրանց արձագանքից հեշտությամբ կլինի եզրակացնել` ստում է թե ոչ:

Բայց հիշեք, երբեք չի կարելի դատել մարդու ստելու մասին միայն նրա ժեստերից ելնելով: Սուտն ամբողջական համակարգ է, իսկ ժեստերը` դրա միայն մի մասը:

անդրադարձը` Աննա Հովհաննիսյանի

Տարածել`
Share

You may also like...