Ստամբուլում տեղի կունենա ճարտարապետ Կարապետ Պալյանի դամբարանի բացումը

Ստամբուլում ավարտվել է հայտնի ճարտարապետ Կարապետ Պալյանի դամբարանի կառուցումը: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական Sabah-ին:

Կարապետ Պալյանի դամբարանի կառուցման աշխատանքները սկսվել էին 2 տարի առաջ, երբ  Ստամբուլում շինարարության ժամանակ գտնվել էր նրա տապանաքարը: Արտասահմանում բնակվող Հակոբ և Հրաչ Քրմզյան եղբայրները հոգացել են Սուրբ Կարապետ հայկական գերեզմանատանը դամբարանի կառուցման ծախսերը:

Դամբարանի բացումը, որտեղ թաղված են նաև ճարտարապետներ Գրիգոր Ամիրա Պալյանը, Սարգիս Պալյանը և Պալյան ընտանիքի այլ հայտնի անունները, տեղի կունենա հոկտեմբերի 1-ին:

Նշենք, որ Կարապետ Պալյանը (1800-1866) սուլթան Աբդուլմեջիդի պալատական ճարտարապետներից էր: Նա եղել է Ստամբուլի մի շարք պատմական շենքերի, ինչպիսիք են Ճարտարապետ Սինանի անվան գեղարվեստի համալսարանի շենքի, Դոլմաբահչեի պալատի,  Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի շենքի ճարտարապետը:

Նյութը՝ armedia.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed