Ստամբուլում տեղի է ունեցել «Արա Գյուլեր-Ստամբուլի լեգենդ» ֆիլմի շնորհանդեսը

Ստամբուլում մարտի 13-ին տեղի է ունեցել ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի մասին պատմող վավերագրական «Արա Գյուլեր-Ստամբուլի լեգենդ» ֆիլմի շնորհանդեսը։
Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Արա Գյուլերի մասին պատմող վավերագրական ֆիլմի շնորհանդեսին ներկա են եղել Թուրքիայի արվեստի բնագավառի հայտնի գործիչներ, այդ թվում Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը։
Արա Գյուլերն իր խոսքում նշել է, թե ժամանակին ինքը դժվար որոշում է կայացրել՝ ընտրելով լրագրությունը։ «Ես ասում եմ, որ արվեստագետ չեմ, բայց առարկում են ինձ։ Ցանկացած անձ կարող է ձեռքը վերցնել ֆոտոխցիկ եւ լուսանկարել, իսկ հիմա բոլորի ձեռքին կան հեռախոսոներ, որոնցով բոլորն էլ կարող են լուսանկարել։ Կգա ժամանակ, որ մարդիկ կհրաժարվեն լուսանկարներից։ Լուսանկարը կկորցնի իր արժեքը»,-ասել է Արա Գյուլերը։
- Previous Սերժ Սարգսյանը Աթենքում ներկա է գտնվել «Հայաստան.Արարատի ոգին» խորագրով ցուցահանդեսի բացմանը
- Next Կիպրոսում կտեղադրվի Հին Ջուղայի խաչքարի կրկնօրինակը