Ստամբուլում վերաբացվելու է Քարթալի Սուրբ Նշան եկեղեցին

Ստամբուլի Քարթալի թաղամասում գտնվող Սուրբ Նշան եկեղեցին վերանորոգումից հետո օգոստոսի 8-ին կբացի իր դռները հավատացյալների առջև։

Թուրքիայի Հայոց պատրիարքության կայքի փոխանցմամբ, նման որոշում էր կայացվել հուլիսի 3-ին՝ եկեղեցու թաղային խորհրդի և պատրիարքական փոխանորդ Արամ արք. Աթեշյանի հանդիպմանը։

Քաղաքից բավական հեռու գտնվող եկեղեցին շուրջ երկու տարի փակ էր վերանորոգման պատճառով։

Հանդիպման ընթացքում ատենապետ Հովհաննես Սահակօղլուն և նրա ընկերները պատմել են, որ եկեղեցու վերանորոգման աշխատանքները ավարտին են հասել, և Արամ արքեպիսկոպոսին հրավիրել են բացմանը։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Ստամբուլում վերաբացվելու է Քարթալի Սուրբ Նշան եկեղեցին”

Leave a Reply

Your email address will not be published.