Ստամբուլում կբացվի Հրանտ Դինքի «հիշողության անկյունը». Ակօս

«Հույսն ապրում է, երբ մարդիկ հիշում են». այս կարգախոսով է առաջնորդվում Հրանտ Դինքի անվան հիմնադրամը, որի նախաձեռնությամբ 2007թ.-ին սպանված պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի հիմնած «Ակօս» հայկական պարբերականի նախկին խմբագրատունը վերածվել է «հիշողության անկյունի»։
Այս մասին գրում է tert.am-ը` հղում անելով «Ակօսը»-ին: Ըստ աղբյուրի Հրանտ Դինքի «հիշողության անկյունը» կբացվի մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը։
Նշենք, որ հենց այս խմբագրատան դիմաց է սպանվել Դինքը 2007թ.-ի հունվարի 19-ին:
Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի Օսմանբեյ պողոտայի վրա գտնվող «Ակօսի» հին խմբագրատան տարածքը որպես խմբագրություն է ծառայել 1999թ.-ից մինչև 2015թ.-ը:
Հրանտ Դինքը սպանվել է 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը:
- Previous Հայկական մանրանկարչությունը փոքրիկ նկարիչների վրձնով
- Next Կոմիտաս վարդապետի դերի համար իմ անձի ընտրությունն առեղծված էր. Տեր Շնորհք աբեղա