Ստամբուլում լույս է տեսել Վահե Բերբերյանի «Հանուն հոր և որդու» վեպը

Ստամբուլում գործող «Արաս» հայկական հրատարակչության կողմից արևմտահայերենով հրատարակվել է հայտնի սփյուռքահայ արձակագիր, թատերագիր, դերասան և գեղանկարիչ Վահե Բերբերյանի «Հանուն հոր և որդու» վեպը:
Վեպը պատմում է 1980-ականներին հոլիվուդաբնակ հայ ընտանիքում հոր և որդու միջև տեղի ունեցող բարոյամշակութային բախումների մասին: Գիրքը հեղինակի թվով երկրորդ վեպն է:

Նշենք, որ հեղինակի առաջին՝ «Նամակ Զաաթարից», գիրքը առաջին անգամ հրատարակվել է Լոս Անջելեսում 1999թ.-ին:

Հիշեցնենք, որ «Արաս» հրատարակչությունը հիմնադրվել է Ստամբուլում 1993թ.-ին: Հրատարակչությունը կարճ ժամանակում կարողացել է շատերի համար «պատուհան» դառնալ դեպի հայկական գրականություն, քանի որ զբաղվում է հայ դասականների, հայոց պատմության և Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքերի թուրքերեն թարգմանությամբ՝ հասանելի դարձնելով այն թուրքական հասարակության բոլոր խավերին: Հրատարակչությունն ունի նաև արևմտահայերենով հրատարակված գրքեր:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed