Ստամբուլում բացվել է Մարիամ Շահինյանի լուսանկարների ցուցահանդեսը

Ստամբուլում բացվել է Թուրքիայի առաջին ստուդիական լուսանկարչուհին համարվող Մարիամ Շահինյանի աշխատանքների՝ Flashblack խորագրով ցուցահանդեսը, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը։

Ցուցահանդրությանը ներկայացվել  են ավելի քան 10 000 դիմանկար։

Ցուցադրության կազմակերպիչներից Թայֆուն Սերտթաշը Շահինյանի լուսանկարներին ծանոթացել է «Ակօս»-ի արխիվից։ Սերտթաշը խոստովանել է, որ հայ լուսանկարչուհին ու իր աշխատանքները սկսել են իրեն հետաքրքրել հատկապես այն ժամանակ, երբ նա բացահայտեց Շահինյանին որպես երկրի ստուդիական առաջին կին լուսանկարիչ։

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 26-ը։

Մարիամ Շահինյանը ծնվել է 1911թ.-ին՝ պատմական Սեբաստիայում, Հակոբ Շահինյան փաշայի ընտանիքում: Շահինյանների առանձնատունը եղել է Սեբաստիայի ամենահայտնի կառույցներից մեկը և կոչվել է Շահինյանների պալատ կամ «ապակեպատ պալատ»:

Նրանց ընտանիքից Հակոբ Շահինյանն Օսմանյան առաջին խորհրդարանի կազմում գործող պատգամավորների պալատում ներկայացրել է Սեբաստիա քաղաքը:

1915թ.-ին ընտանիքը ստիպված է եղել ապաստանել Կ.Պոլսում: Մարիամ Շահինյանի հայրը` Միհրան Շահինյանը, Բալկաններից եկած երկու եղբոր հետ հիմնել է «Ֆոտո- Գալաթասարայ» ստուդիան:

Մարիամը ֆինանսական խնդիրների պատճառով ֆրանսիական «Sainte Pulcherie» քոլեջից հեռանալուց հետո 1935 թվականից սկսել է օգնել իր հայրիկին՝ ստուդիայում աշխատելով: Շահինյանը շատ արագ յուրացրել է լուսանկարչական արվեստի հմտություններն ու, 1937թ.-ին ամբողջ ընտանիքի ֆինանսական բեռն իր ուսերի վրա վերցնելով, սկսել է միայնակ ղեկավարել ստուդիան:

 

Աղբյուրը` tert.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed