Ստամբուլի հայ ճարտարապետների աշխատանքների ցուցահանդեսն արդեն հասանելի է

Ստամբուլի հայ ճարտարապետների ցուցահանդեսն այժմ օնլայն հասանելի է Թուրքիայի ճարտարապետության  թանգարանի կայքում:

Լուսանկարները թանգարանում ցուցադրվել են 2010թ.-ի դեկտեմբերից մինչև 2011թ.-ի հունվարը «Ստամբուլ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաք 2010» ծրագրի շրջանակներում: Այժմ ճարտապետության սիրահարները կարող են ցուցադրության լուսանկարները գտնել թանգարանի կայքում «Ստամբուլի հայ ճարտարապետները արևմտականացման շրջանում» բաժնում, հաղորդում է «Today’s Zaman»-ը:

Ցուցահանդեսը ներկայացնում է հայ ճարտարապետների դերը  Ստամբուլի ձևավորման գործում 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբը: Թանգարանի կայքում ներկայացված են ավելի քան 10 շինության լուսանկարներ, որոնք կառուցվել են 40 հայ ճարտարապետների կողմից՝ եկեղեցիներ, հիվանդանոցներ, վարչական շինություններ:

Տարածել`
Share

You may also like...