Ստամբուլի հայ համայնքը պետք է սկսի վաճառել իր ունեցվածքը հայկական դպրոցները պահպանելու համար

Արդեն երկար ժամանակ է, ինչ  Ստամբուլում գործող հայկական դպրոցները  ֆինանսական  լուրջ խնդիրներ ո ւնեն և այդ առիթով հայկական համայնքը ելքի ուղիներ է փնտրու: Այս մասին գրում է
«Ակօս»-ը ՝ նշելով, որ  չնայած մի շարք հայ բարերարների նվիրատվությունների և բարեգործական ընթրիքների անցկացման, հայկական դպրոցներում առկա խնդիրները դեռևս շարունակում են օրակարգային մնալ համայնքի համար:

Աղբյուրը նտեղեկացնում է նաև, որ տվյալ խնդրի պատճառով համայնքի  շուրջ 2500 հայ երեխաներ դպրոց չեն հաճախում: Գաղտնիք չէ, որ Թուրքիայի հայկական վարժարանների մեծ մասը գոյատևում է համայնքի տարբեր բարերարների նվիրատվությունների հաշվին, դրա հետ զուգահեռ՝ դպրոցներ հաճախող հայ աշակերտների թիվն ամեն տարի նվազում է: Դա կապված է թե՛ Կ.Պոլսի հայ համայնքի արտագաղթի, թե՛ վարժարանների ուսման բարձր վարձավճարների հետ (Ստամբուլի հայկական վարժարանների ուսման վարձերը կազմում են տարեկան միջինը 3000 դոլար):

Երկար տարիներ հայկական դպրոցներում ղեկավար դիրք զբաղեցրած և ներկայում Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտնել է, որ հայկական համայնքը անշարժ գույքի և հողատարածքների տեսքով ունեցած իր ֆինանսական կապիտալը պարտավոր է օգտագործել այս հարցը լուծելու համար:

Փայլանը նշել է, որ հայկական դպրոցների համար անհրաժեշտ է նոր, ռեֆորմային մի ծրագիր մշակել, որն առաջիկա առնվազն 10 տարվա ընթացքում կկիրառվի հայկական դպրոցների ղեկավարման, ֆինանսավորման և կրթական ծրագրերի կազմման հարցում և համայնքին ավելի որակյալ կրթություն ստացած նոր սերունդ կտա:

Փայլանի խոսքով՝ եթե կարիք լինի, Ստամբուլի հայ համայնքը պետք է սկսի վաճառել իր ունեցվածքը հայկական դպրոցները պահպանելու համար:

Ստամբուլում գործում է 16 հայկական վարժարան , որոնցից 13-ը մասնավոր են, 3-ն էլ համարվում են համայնքի ընդհանուր սեփականությունը: Այս դպրոցներում կարող են սովորել միայն հայ քրիստոնյա ընտանիքի զավակները` ներկայացնելով նախ մկրտության թուղթ: Սա կապված է նրա հետ, որ Թուրքիայի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ երկրի բոլոր քաղաքացիները պաշտոնապես թուրք են համարվում, իսկ հայերը, հույները և հրեաները համարվում են կրոնական փոքրամասնություն: Ըստ Լոզանի պայմանագրի `կրոնական փոքրամասնություն համարվելու շնորհիվ հայերն իրավունք են ստացել սովորելու իրենց մայրենին, ինչից զրկված են քրդերը, զազաները, չերքեզներն ու լազերը:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed