Ստամբուլի հայոց վարժարանն արժանացել է նվիրատվության

Ստամբուլմ գործեղ հայկական «Կենտրոնական վարժարանը» վերջերս ստացել է նվիրատվություն` ստամբուլահայ համայնքի բարերարների կողմից,-հայտնում է «Ակօսը»:
Աղբյուրի փոխանցմամբ` նախօրեին դպրոցի բյուջեի պակասորդը լրացնելու համար կազմակերպված բարեգործական ընթրիքի ժամանակ 1 մլն 530 հազար թուրքական լիրայի (մոտ 390 000 ԱՄՆ դոլար) հասնող պակասորդը փակել հաջողվել է մասամբ: Բացի այդ ընթրիքի ընթացքում Պոլսո Հայոց փոխպատրիարք Արամ Աթեշյանը հայտնել է, որ բարերարների կատարած հանգանակության շնորհիվ հավաքվել է ռեկորդային քանակությամբ նվիրատվություն՝ 900 000 թուրքական լիրա, իսկ բյուջեի մնացյալ բացը կփակվի համայնքային հիմնադրամների համապատասխան աշխատանքի արդյունքում:
- Previous Մտահոգ եմ. Կարո Պալյան
- Next «Սպառնալի, սոսկալի է առաջիկայում սպասվող ծերությունը»․ Նիկոլայ Գոգոլ