Ստամբուլի բիենալեում կցուցադրվի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Կորուսյալ թռչունները» ֆիլմը

Ստամբուլի բիենալեում առաջին անգամ առանց գրաքննության ենթարկվելու արվեստի գործեր են ցուցադրվել, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով առնչվում են  Հայոց ցեղասպանությանը:

Ինչպես հայտնում է news.va-ն` սեպտեմբերի 5-ից նոյեմբերի 1-ն անցկացվող  բիենալեին, որն  այս տարի կազմակերպել է Ստամբուլի մշակույթի և արվեստների հիմնադրամը, 13 հայ արտիստ է մասնակցում:

Թուրքական լրատվամիջոցները նույնպես հաղորդում են, որ հոկտեմբերի 30-ին Թուրքիայում կցուցադրվի «Կորուսյալ թռչունները»` Հայոց ցեղասպանության մասին առաջին ֆիլմը, որ նկարահանվել է Թուրքիայում:

Ֆիլմի նկարահանումներն իրականցրել են թուրք ռեժիսոր Էլա Ալյամաջը  և թուրքահայ ռեժիսոր  Ալան Փերդեցին: Ֆիլմում ներկայացվում են 1915-ի ցեղասպանության ողբերգական իրադարձությունները` երկու երեխայի` քույր  ու եղբոր աչքերով:

Տարածել`
Share

You may also like...