Ստամբուլը բացառիկ ջերմությամբ է հյուրընկալե երիտասարդ հայ արվեստագետին

Երգիչ Գուրգեն Դաբաղյանն օրեր առաջ ելույթ է ունեցել ստամբուլահայ հանդիսատեսի առաջ: Փոխանցում է tert.am-ը` հղում անելով  «Ակօսը»-ին:

Երիտասարդ երգչի ելույթը կայացել է Ստամբուլի հայկական «Վարդանանց» երգչախմբի հիմնադրման 85-ամյակին նվիրված ծրագրի շրջանակում:

Վերջինս նշել է, որ  Ստամբուլում արդեն երկրորդ անգամ է և որ նախորդ այցի ընթացքում ունեցած ելույթներից հետո հայ համայնքն ակտիվ կապեր է ստեղծել նրա հետ, պահպանել շփումը մինչ օրս:

«Հյուրախաղերի ժամանակ առիթ եմ ունենում այցելելու բազմաթիվ երկրներ: Կարող եմ ասել՝ Ստամբուլի հայ համայնքը տարբերվում է իր ակտիվությամբ ու արվեստի հանդեպ մեծ սիրով»,- ասել է երգիչը:

 

Աղբյուրը` menq.org

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed