Ստալինի հուղարկավորության մասին պատմող եզակի գունավոր կադրեր

Միակ անկախ կինովկայությունը ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի հուղարկավորության վերաբերյալ, որը նկարահանել է ամերիկյան բանակի մայոր Մարտին Մանհոֆը, առաջին անգամ հայտնվել է համացանցում։ Այն հրապարակել է Настоящее Время-ն։

Ժապավենները հայտնաբերել է պատմաբան Դուգլաս Սմիթը Սիեթելից, որը դրանք տրամադրել է պարբերականին։

Մանհոֆը Մոսկվայում էր աշխատում մոտ մեկ տարի, երբ մահացել է Ստալինը։ Նա ԱՄՆ դեսպանատան պատշգամբից նկարահանել է, թե ինչպես են հարյուրավոր զինվորներ երկար միջանցք ձևավորում, որով Կարմիր հրապարակով տարվում է Ստալինի մարմնով դագաղը։

Կադրերից մեկում երևում է կարմիր դագաղը, որի մոտ դրված է Ստալինի զինվորական գլխարկը։ Դագաղի հետևից ընթանում են հարյուրավոր մարդիկ։
Ենթադրվում է, որ Մանհոֆը լուսանկարներն արել է ամերիկյան հատուկ ծառայությունների համար։

Նյութը հրապարակվեց առանց խմբագրման
Աղբյուրը` 168.am
Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed