Ստալինի անձնական իրերը կցուցադրվեն Եկատերինբուրգում

ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինին պատկանած անձնական իրերը «Թանգարանային գիշեր» մշակութային ակցիայի շրջանակում մայիսի 21-ին կցուցադրվեն Եկատերինբուրգում:

Ինչպես նշում է gazeta.ru-ն, նմուշները ցուցադրվելու են «Ուրալի մարտական փառքի» թանգարանում:

Աղբյուրը մանրամասնում է, որ ակցիայի մասնակիցները հնարավորություն կունենան տեսնել ոչ միայն Ստալինի ստացած պարգևները, այլև նրա ճառերի ձայնագրությամբ գրամաֆոնային ձայնապնակների հավաքածուն:

Նշվում է, որ մասնավոր հավաքածուում պահվող նմուշները Եկատերինբուրգում ցուցադրվելու են առաջին անգամ:

 

Նյութը` tert.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed