Սպունգ Բոբի մասին մուլտսերիալը կվերածվի մյուզիքլի

Բրոդվեյում կցուցադրեն «Սպունգ Բոբ» մուլտսերիալի մոտիվներով մյուզիքլ, հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով The Hollywood Reporter-ին։
Պրեմիերան պետք է կայանա 2016թ. ամռանը։ Բեմականացման համար երաժշտությունը, հավանաբար, կգրեն Դևիդ Բոուին, Սթիվեն Թայլերը, Ջո Փերին, Ջոն Լեջենդը և Սինդի Լոպերը։
Երգերի ձայնագրության գործում կներառվեն նաև այնպիսի ամերիկյան խմբեր, ինչպես Dirty Projectors-ը Նյու Յորքից, The Flaming Lips-ն Օկլահոմայից, Lady Antebellum-ը Թենեսիից, Panic! At the Disco-ն Նևադայից։
Մյուզիքլի ռեժիսորը կլինի Թինա Լանդաուն։ Մոտ ժամանակում կսկսվի դերասանների ընտրությունը։ Այն կանցկացվի Nickelodeon հեռուստաընկերության մասնակցությամբ։
Tags Սպունգ Բոբ
- Previous Բեռլինում կանցկացվի «Անցյալի ներկան. 1915թ. Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց» խորագրով կոնֆերանս
- Next Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում համերգով հանդես կգա Երևանում