«Սպեղանի» երգչախումբը Ֆլորենցիայում միջազգային մրցույթ-փառատոնից վերադարձել է հաղթանակներով

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` «Սպեղանի» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր` Սարինե Ավթանդիլյան), հուլիսի 22-24-ը մասնակցել է Ֆլորենցիայում կայացած երգչախբերի միջազգային մրցույթ-փառատոնին: Այս հեղինակավոր ստուգատեսին մասնակցել են 20 երգչախմբեր` աշխարհի տարբեր երկրներից:
«Սպեղանի» երգչախումբը, հանդես գալով Կոմիտասի, միջնադարյան ու ժամանակակից հայ եւ իտալացի կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով, նվաճել է Առաջին մրցանակներ` «Հնագույն երաժշտություն» եւ «Միասեռ երգչախումբ» անվանակարգերում: Երգչախումբն արժանացել է նաեւ Հատուկ մրցանակների` «Ռենեսանսի դարաշրջանի իտալացի կոմպոզիտորի ստեղծագործության լավագույն կատարման» եւ «Լավագույն բեմական հանդերձանքի» համար:
Փառատոնի շրջանակում իրականացված միջոցառումները կայացել են Ֆլորենցիայի հրաշագեղ տաճարներում:
- Previous Կայացել է Հայկ Մելիքյանի մենահամերգը՝ նվիրված Բախի 330-ամյակին
- Next Դի Կապրիոն դատի է տվել ֆրանսիական ամսագրին կեղծ տեղեկատվություն հրապարակելու համար և 8000 եվրո շահել