Սոֆի Լորենը հուշագրեր կհրատարակի

Հանրահայտ իտալացի դերասանուհի Սոֆի Լորենը հուշեր է գրում: Ինչպես հայտնում է Euromag-ը` ենթադրվում է, որ գիրքը լույս կտեսնի այս տարվա սեպտեմբերին` դերասանուհու 80-ամյակին ընդառաջ:

Ինչպես հաղորդում է ANSA-ն` Սոֆի Լորենի ինքնակենսագրության հրատարակության միջազգային իրավունքը գնել է Rizzoli բրազիլական հրատարակչությունը:

Լորենի խոսքով` մի շարք պարբերականներ խնդրում էին իրեն պատմել իր կյանքի և ստեղծագործական ուղու մանրամասները, սակայն իրեն երբեք չի թվացել, որ եկել է անկեղծության համար համապատասխան պահը:

Այժմ հիշողությունների, նամակների, փաստաթղթերի ու լուսանկարների շնորհիվ հուշերի գիրք է ծնվել, որը կարող է ոգեշնչման աղբյուր դառնալ դերասանուհու երկրպագուների համար:

«Երեկ, այսօր, վաղը». սա այն կնոջ կերպարն է, ով դարձել է իր դարաշրջանի խորհրդանիշը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Սոֆի Լորենը հուշագրեր կհրատարակի”

Leave a Reply

Your email address will not be published.