Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ` ‹‹Վերադարձ ակունքներին»

Ոչ նյութական մշակութային ժառանգության շարունակականությունն ապահովելու նպատակով Ժողովրդական ստեղծագործության կենտրոնը կազմակերպում է հայերի ավանդական տոնածիսական մշակույթին նվիրված միջոցառումներ:

Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ՝ փետրվարի 10-ին, Հովհ. Շարամբերյանի անվան ժողովրդական ստեղծագործությունների կենտրոնում տեղի կունենա «Վերադարձ ակունքներին» խորագրով միջոցառումը:

 Միջոցառման ընթացքում Գևորգ սարկավարգ Գեւորգյանը կներկայացնի Սուրբ Սարգսի տոնի ժողովրդածիսական ավանդույթները, ելույթ կունենա «Նուբար» ավանդական երգի-պարի համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Լուսինե Նազարյան) և «Նուբարաշեն» համայնքի երաժշտական դպրոցի սաները (ղեկավար՝ Լուսինե Խլղաթյան):

Այնուհետեւ հայուհի-ճապոնացի երիտասարդ ընտանիքը կներկայացնեն իրենց սիրո պատմությունը և երիտասարդներին կբաժանվի աղի բլիթներ:

Նշենք, որ միջոցառման մուտքն ազատ է:

 

Հեղինակ` Զվարթ Խաչատրյան 

Աղբյուր` iravunk.com

Տարածել`
Share

You may also like...