Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը հյուրախղերով հանդես կգա Արցախում

Համազգային հայ կրթական և մշակութային միութեան նախաձեռնութեամբ մեկնարկում են Սօս Սարգսեանի անուան Համազգային պետական թատրոնի հիւրախաղերը Արցախում և Հայաստանի սահմանային բնակավայրերում:
Նախաձեռնութեան նպատակն է նպաստել Հայաստանի և Արցախի սահմանային բնակավայրերի մշակութային կեանքի աշխուժացմանը, կանգնել սահմանում ապրող և սահման պահող հայ մարդու և զինուորի կողքին:
Հիւրախաղերի շարքը կը մեկնարկի ս. թ. մարտի 14-ին Արցախի Հանրապետութեան Քարվաճառ քաղաքում:
Արցախեան հիւրախաղերի ընթացքում հանդիսատեսը առիթ կ’ունենայ դիտելու Աստղիկ Սիմոնեանի «44 աստիճանի վրայ» ներկայացումը (ըստ Տ. Հայրապետեանի պատմուածքի):
Ներկայացումը հայրենադարձ Մգրոյի և Սիրանոյշի ընտանիքի պատմութիւնն է, որոնք հրաժարուել են իրենց բարեկեցիկ ամերիկեան կեանքից և եկել հաստատուել Հայրենիքում:
Ներկայացման մէջ հայ մարդն է, ով չնայած ամէն տեսակ դժուարութիւնների և համատարած արտագաղթի, անմար հաւատով շարունակում է ապրել և արարել իր հողում:
Արցախեան հիւրախաղերն ընթանալու են հետևեալ ժամանակացոյցով`
Մարտ 14-ին, ժամը` 15:00` ք. Քարվաճառի մշակոյթի տուն,
Մարտ 15-ին, ժամը`17:00` ք. Մարտակերտի մշակոյթի և երիտասարդութեան կենտրոնի դահլիճ,
Մարտ 16, ժամը`17:00` ք. Մարտունու մշակոյթի և երիտասարդութեան կենտրոնի դահլիճ,
Մարտ 17, ժամը` 19:00` ք. Ստեփանակերտ, Մշակոյթի և երիտասարդութեան պալատ:
Հիւրախաղերի գլխաւոր հովանաւորն է Համազզային հայ կրթական և մշակութային միութիւնը, գլխաւոր աջակիցը` Արցախի Հանրապետութեան մշակոյթի և երիտասարդութեան հարցերի նախարարութիւնը:
Տեղեկությունը` Համազգային կենտրոնի ֆեյսբուքյան էջից