Սոչիում դպրոցականները հայերենով բեմական ներկայացում կցուցադրեն

ՌԴ Սոչի քաղաքում դեկտեմբերի 4-ին կկայանա էթնիկ լեզուներով «Իմ Հայրենիքը» թատերական բեմադրությունների փառատոնի գալա համերգը։ Փառատոնին ավանդաբար մասնակցում են հանգստավայրի լրացուցիչ կրթական հաստատությունների եւ դպրոցների ստեղծագործական կոլեկտիվները։

2015թ. մրցույթին ներկայացվել է ավելի քան 20 դիմում եւ տեսանյութ։ Մրցութային փուլը հաջողությամբ անցել են 12 ստեղծագործական կոլեկտիվ։ Գալա համերգի շրջանակներում ներկայացվելու են հայերեն, վրացերեն, ադիգեերեն, թաթարերեն եւ այլ լեզուներով ներկայացումներ։

Նշենք, որ Ռուսաստանի Սոչի քաղաքի հայերի միությունը լինելու է գալա համերգի պատվավոր հյուրը, հայտնում է «Յուգա»-ն։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Սոչիում դպրոցականները հայերենով բեմական ներկայացում կցուցադրեն”

Leave a Reply

Your email address will not be published.