«Սոնոմա» միջազգային կինոփառատոնը կբացվի Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմով

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում սպասվելիք    20-րդ «Սոնոմա» միջազգային կինոփառատոնը  կբացվի Հայոց ցեղասպանության մասին պատմող պատմական ռոմանս ժանրի «Խոստումը» ֆիլմով, որի գլխավոր դերակատարներն են Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքը և Շառլոտ Լը Բոնը: Այս մասին հաղորդում է  Sonoma News-ը:

Հիշեցնենք, որ փառատոնը տեղի կունենա մարտի 29-ին և կտևի մինչև ապրիլի 2-ը:Աղբյուրը հայտնում է, որ փառատոնի ցանկում ավելի քան 130 ֆիլմ է ընդգրկված, որոնք ընտրվել են ավելի քան 600 հայտից: Ծրագրում ներառվել են անկախ խաղարկային, վավերագրական, համաշխարհային կինոյի և կարճամետրաժ ֆիլմեր` 20 տարբեր երկրից:

Աղբյուրը` tert.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed