Սյուրռեալիզմը լուսանկարներում. Կայլ Թոմփսոն

Ամաչկոտ տղա Կայլ Թոմփսոնը սկսել է հետաքրքրվել լուսանկարչությամբ, երբ ընդամենը 19 տարեկան էր: Այդ ժամանակ տղան աշխատում էր որպես պիցցայի մատակարար: Իր հետաքրքրության պատճառով տղան թողնում է գործը և կլանված սկսում է աշխատել սյուրռեալիստական լուսանկարներ ստեղծելու վրա: Իր բոլոր ստեղծագործությունների հերոսը հենց ինքն է` Կայլը: Տղան ասում է, որ նա օրական ծախսում է մոտ հինգ ժամ նկարահանումների և նկարների վերամշակման համար: Շատ ավելի ժամանակ պահանջում են նոր գաղափարները և կոնցեպտները: Կայլը մանրակրկիտ ծրագրում է իր յուրաքանչյուր նկարի վայրը, անհրաժեշտ դետալները և ասում է, որ անգամ մի օր չի պատկերացնում առանց իր սիրելի աշխատանքի: Արդյունքն էլ ապացուցում է, որ ժամանակին մատակարարի գործը թողնելու և լուսանկարչությամբ զբաղվելու նրա որոշումը ճիշտ էր:

անդրադարձը` Աննա Հովհաննիսյանի

 

 


Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Սյուրռեալիզմը լուսանկարներում. Կայլ Թոմփսոն”

Leave a Reply

Your email address will not be published.