Սկսվել են Jurassic World ֆիլմի շարունակության աշխատանքները

Ամերիկացի ռեժիսոր Քոլին Թրևորոուն սկսում է իր «Յուրյան դարաշրջանի աշխարհը» ֆիլմի շարունակության աշխատանքները, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Առաջին անգամ այդ շարքի հիմնական գործողությունները կզարգանան ոչ թե մեկուսացված կղզում կամ զվարճանքների այգում, այլ մեկ ուրիշ աշխարհամասում»,- նշում են աղբյուրները։

Ռեժիսորը հայտնել է, որ «շարունակությունը չի լինի պարզապես դինոզավրերի վազք մարդկանց հետևից»։

«Չի բացառվում, որ նոր ֆիլմը կպատմի այն մասին՝ ինչպես են դինոզավրերից յուրահատուկ զենք պատրաստում»,- հայտնում է աղբյուրը։

Թրևորոուն աշխատում է շարունակության սցենարի վրա Դերեք Քոնոլիի հետ համատեղ։ Universal ընկերությունն արդեն հաստատել է ֆիլմի թողարկման ամսաթիվը՝ 2018թ. հունիսի 22։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Սկսվել են Jurassic World ֆիլմի շարունակության աշխատանքները”

Leave a Reply

Your email address will not be published.