Սիրիայի մշակույթի նախարարն առաջարկել է Սիրիայում Հայաստանի մշակույթի օրերի կազմակերպել

Հուլիսի 26-ին Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպում ունեցավ Սիրիայի մշակույթի նախարար Իսսամ Խալիլի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ մշակութային համագործակցությունը խթանելու հետ կապված մի շարք հարցեր:

Հաշվի առնելով Հայաստանի մշակութային մեծ ներուժը՝ նախարար Խալիլը կարեւորեց հայ երաժիշտների՝ Դամասկոսի օպերայի սիմֆոնիկ նվագախմբի հետ աշխատելու եւ կոնսերվատորիայում դասընթացներ վարելու հնարավորությունը: Միաժամանակ, կողմերը կարեւորեցին մշակութային օրերի փոխանակումը երկու երկրների միջեւ, ինչի կապակցությամբ նախարարն առաջարկեց առաջիկայում Սիրիայում Հայաստանի մշակույթի օրերի կազմակերպումը:

Ապա՝ քննարկվեցին սեպտեմբերին Հայաստանում անցկացվելիք «Գրական տապան-2015» միջազգային կոնֆերանսին Սիրիայի մասնակցության հարցը, ինչի կապակցությամբ դեսպան Փոլադյանը նախարարին հանձնեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրավերը:

Հանդիպման ավարտին նախարար Իսսամ Խալիլը դեսպան Փոլադյանին է ներկայացրել հուլիսի 10-14-ին ՀՀ կատարած իր այցի մանրամասները:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Սիրիայի մշակույթի նախարարն առաջարկել է Սիրիայում Հայաստանի մշակույթի օրերի կազմակերպել”

Leave a Reply

Your email address will not be published.