Սիրիայի մշակութային ժառանգությունը կպահպանեն թվայնացված լուսանկարների միջոցով

Սիրիական պատերազմի արդյունքում մեծ թվով ճարտարապետական կաոթողներ են ավերվել: Թվային հնագիտության ինստիտուտը սկսել է Սիրիայի մշակութային ժառանգությունը պահպանելուն ուղղված գործունեությունը: Նա սիրիական թանգարանների, տարբեր ճարտարապետական կառույցների ու տարբեր հնավայրերի 3D-թվայնացված լուսանկարների միջոցով մտադիր է պահպանել հին երկրի մշակույթը: Արդեն ստեղծվել է «Syrian Heritage» կայքը, որտեղ պահվելու են բոլոր լուսանկարները:
Մասնագետների այս խումբն արդեն երկար ժամանակ է, ինչ զբաղվում է Պակիստանի, Հայիթիի, Աֆղանստանի ու շատ այլ երկրների ոչնչացման եզրին կանգնած մշակութային ժառանգության թվայնացմամբ: Եռաչափ լուսանկարները հնարավորություն են տալիս անգամ ուսումնասիրել ամենամանր դետալները: Կայքում յուրաքանչյուր նկար կունենա իր մասին որոշակի տեղեկություն:
Առայժմ հասանելի են միայն Ջաբլայում գտնվող հռոմեական ամֆիթատրոնի, հնագույն սյունասրահի ու 8-րդ դարի Օմեյադների մզկիթի թվայնացված լուսանկարները:
Աղբյուրը՝ newsline.am