Ո՞վ էր Սիսիանի զորքերի հրամանատարը

1920 թ. հոկտեմբեր-նոյեմբերին Սիսիանում սկսվում էր մեկը այն սարսափելի ձմեռներից, որի ձեռքից տառապող ժողովուրդը այս անգամ գոհ էր իր ճակատագրից: Թշնամին խրվել էր ձյան ու բքի մեջ: Կռիվը դաժան էր հատկապես Ուզ (Ույծ) գյուղի մոտ: Գյուղացիներից նոր կազմված ջոկատին միացած հեծյալ խմբերը թուրքական գնդին սեղմել էին օղակում, և վերջիններս խեղդվում էին ցրտից ու մառախուղից, անսպասելի հարձակումներից: 100-ից ավելի սպանված տալով, թուրքերը նահանջեցին: Կատաղի մարտի մեջ գլխից ծանր վիրավորվեց սիսիանցիների սիրելի հրամանատար Պողոսը: Գնդակը ծակել էր նրա աջ հոնքը վերևի մասում, կոտրել ոսկորը: Զինվորները նրան տեղափոխեցին վոլոստնոյի բժշկական հենակետը, ուր երկու շաբաթ մահվան դեմ պայքարից հետո նա մահացավ:

Նոյեմբերի 20-ին, նրա մահվան օրը, հրամանատարի` բռնակոթցի զինվորները ճամփա ընկան Վերին Խոտանան: Շուրջ 60 կմ ճանապարհը նրանք կտրեցին` իրենց ուսերին տանելով հրամանատարի դին: Բռնակոթցի զինվորների թվում էին նաև հեծյալ հարյուրյակի հրամանատար Երվանդ Աղայանը և Պողոս Տեր-Դավթյանի զինակիր Արտո Բալյանը, ում որդի Արծրուն Բալյանն այս նկարը, որը նրա նվիրյալ զինվորը մինչև կյանքի վերջին օրը փակցված պահեց իր մահճակալի գլխավերևում՝ նվիրեց Սիսիանի պատմության թանգարանին:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed