Սիմֆերոպոլի օդանավակայանում կհայտնվի Հովհաննես Այվազովսկու՝ 20 քառակուսի մետրանոց նկարը փոթորկող ծովի ֆոնին

Ղրիմի մայրաքաղաք Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայանում կհայտնվի հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու՝ 20 քառակուսի մետրանոց նկարը:

Այվազովսկին պատկերված կլինի փոթորկող ծովի ֆոնին:

««Տավրիդա» արտ-կլաստերի և գրաֆիտի նկարիչների թիմը հունիսի 12-ին նշվող Ռուսաստանի օրը Մոսկվայում հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկուն նվիրված նկարի ստեղծման աշխատանքներին է անցել։ 20 քառակուսի մետր մակերեսով պատրաստի կտավը նախատեսվում է «Սիմֆերոպոլ» միջազգային օդանավակայանին նվիրել»,- ասվում է օդանավակայանի հաղորդագրության մեջ։

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»- գործակալությունը, գրաֆիտի ոճում այս նախագծի աշխատանքներին մասնակցում են նկարիչ Ալեքսանդր Միլիցինը և Desart365 թիմը։ Նկարը 10 վահանակից է կազմված լինելու, որոնք ալեկոծվող ծովի ֆոնին Այվազովսկու պատկերով կտավի մասն են կազմելու, պատկերը նկարվելու է մի քանի տեսակ ներկերով և հատուկ տեխնիկայի՝ այդ թվում աերոգրաֆի և բալոնի օգնությամբ։

Նախատեսվում է նկարն ավարտին հասցնել մի քանի օրվա ընթացքում, որից հետո այն ինքնաթիռով կհասցվի Սիմֆերոպոլի օդանավակայան։ Ծրագրվում է կտավը երկրորդ հարկում գտնվող ուղևորների ժամանման սրահում կախել։

Հայտնի է, որ նախորդ տարվա մայիսին Սիմֆերոպոլի օդանավակայանն անվանակոչվել է Հովհաննես Այվազովսկու պատվին։

Տարածել`
Share

You may also like...