Սթիվեն Սփիլբերգը նորից կանդրադառնա պատերազմական թեմաներին

Համաշխարհային հեղինակության  սցենարիստ, ռեժիսոր և դերասան Սթիվեն Սփիլբերգը կրկին կվերադառնա Երկրորդ համաշխարհային պատերազմի թեմային, բայց այս անգամ իրադարձությունները զարգանալու են կին հերոսի տեսանկյունից, գրում է kinoashkharh.am-ը: Աղբյուրի փոխանցմամբ  ռեժիսորի Amblin Partners ընկերությունը ձեռնամուխ կլինի Ջուդի Բատալիոնի «Դիմադրության դուստրերը `խիզախությունը, ցասումը և հիտլերյան գետտոյում դիմակայության կին մարտիկների չբացահայտված պատմությունը» դեռեւս չհրատարակված գրքի էկրանավորմանը։ Ֆիլմը նկարահանվում է Բատալիոնի հետ համագործակցությամբ՝ որպես երկրորդ ռեժիսոր եւ էկրան կբարձրանա որպես DreamWorks Pictures-ի աշխատանք։

Ֆիլմի հիմքում ընկած է երիտասարդ հրեա կանանց և աղջիկների մասին պատմությունները, ովքեր պայքարում էին նացիստների դեմ՝ Դիմադրության շարքերում։

Ի դեպ, Ջուդի Բատալիոնը Հոլոքոստի զոհերի թոռնուհի է, նրա գիրքը լույս կտեսնի 2020-ին։

Սթիվեն Սփիլբերգը Երկրորդ համաշխարհայինի մասին արդեն երեք ֆիլմ ունի՝ «Արևի կայսրությունը», «Շինդլերի ցուցակը» և «Փրկել շարքային Ռայանին»

 

Աղբյուրը`  menq.org

Տարածել`
Share

You may also like...