Սթիվեն Սիգալը Մոսկվայի Փառքի ծառուցում իր անվանական աստղն է բացել

Ամերիկյան դերասան, պրոդյուսեր եւ սցենարիստ Սթիվեն Սիգալը Մոսկվայի Փառքի ծառուղում իր անվանական աստղն է բացել:

«Crocus Group»-ի մամուլի ծառայությունում ՏԱՍՍ-ին փոխանցել են, որ «Սթիվեն Սիգալը պերճախոս չի եղել, բայց հաճույքով ինքնագրեր է բաժանել երկրպագուներին»: Արտիստը հիշեցրել է, որ սեպտեմբերի 5-ին ժամանել է Վլադիվոստոկից: «Շատ հաճելի է այն ուշադրությունն ու ընդունելությունը, որին այստեղ արժանացա: Փառքի ծառուղում աստղը, անկասկած, կարեւոր է ինձ համար»,- ասել է Սիգալը:

Հիշեցնենք, որ Մոսկվայի «VEGAS» առեւտրի կենտրոնում գտնվող Փառքի ծառուղում Սիգալի աստղն արդեն 19-րդն է: Ավելի վաղ իրենց աստղերը ստորագրել են Բրեդլի Կուպերը, Ռոբերտ դե Նիրոն, Միլա Յովովիչը, Կառլոս Սանտանան, Գլորիա Գեյնորը, Ջոն Քյուսակը, Ռոյ Ջոնս-կրտսերը, Անտոնիո Բանդերասը, Դոնալդ Տրամպը եւ այլք:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Սթիվեն Սիգալը Մոսկվայի Փառքի ծառուցում իր անվանական աստղն է բացել”

Leave a Reply

Your email address will not be published.