Սերժ Սարգսյանը մասնակցել է Մ.Սարյանի հիմնանորոգված տուն-թանգարանի բացման արարողությանը

Մ.Սարյանի հիմնանորոգված տուն-թանգարանի բացման արարողությանը մասնակցել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն: Բացման ներկ են եղել Երևանի քաղաքապետ  Տարոն Մարգարյանը,  Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը պետական այլ կառույցների և մշակույթի ոորտի կարկառուն դեմքեր:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության ու տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանը թանգարանի ղեկավարության ու հյուրերի ուղեկցությամբ շրջայց է կատարել տուն-թանգարանում, ծանոթացել իր նախորդ այցի ժամանակ մշակութային այս օջախի հիմնանորոգման ուղղությամբ տված հանձնարարականի կատարման արդյունքներին, զրուցել թանգարանի աշխատակիցների հետ:

Հանրապետության Նախագահին ներկայացվաց զեկույցի մեջ նշվում է, որ հիմնանորոգման ծրագրի շրջանակներում ամրացվել են շենքի հիմքերը, կրող պատերը, կառուցվել են միջոցառումների համար նախատեսված առանձին դահլիճով լրացուցիչ 4-րդ հարկ, նախկին բաց պատշգամբը վերածվել է գրադարանի, փոխվել են ջրամատակարարման, ջրահեռացման, հոսանքի սնուցման համակարգերը, ստեղծվել են հենաշարժական խնդիրներ ունեցող այցելուների մուտքը և ներսում նրանց տեղաշարժն ապահովող հնարավորություններ: Շենքը տեխնիկապես վերազինվել է: 2013թ. մայիսին մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են 2016թ. նոյեմբերին:

Տուն-թանգարանը համապատասխանեցվել է ժամանակակից պահանջներին, ապահովվել են բոլոր անհրաժեշտ պայմանները թանգարանի այցելուների որակյալ սպասարկման, գիտական և կրթական ծրագրերի իրականացման համար,-ասվում է հաղորդագրությամբ:

Տարածել`
Share

You may also like...