Սերժ Սարգսյանն ընդունել է Զորի Բալայանին եւ ռուս մտավորականներին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է գրող, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զորի Բալայանին եւ անվանի մտավորականի ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ Ռուսաստանից Հայաստան ժամանած ռուս մտավորականների ներկայացուցչական պատվիրակությանը, որի մեջ են վաստակաշատ գրողներ, դրամատուրգներ, կինոռեժիսորներ, լրագրողներ, հրապարակախոսներ, արվեստի եւ գրականության բնագավառի մի շարք այլ գործիչներ:

Նաեւ նրանց աջակցությամբ է, որ Մոսկվայի հայտնի «Խուդոժեստվեննայա լիտերատուրա» հրատարակչությունը լույս է ընծայել Զորի Բալայանի ստեղծագործությունների ութ հատորյակը:

Հանրապետության նախագահը ողջունել է հյուրերին եւ շնորհակալություն հայտնել հանդիպմանը ներկա Հայաստանի բարեկամներին, ովքեր, Նախագահի խոսքով, տարիներ շարունակ իրենց գործունեությամբ մեծապես նպաստում են հայ-ռուսական դարավոր բարեկամության ամրապնդմանն ու երկու երկրների միջեւ հումանիտար եւ այլ ոլորտներում սերտ փոխգործակցության զարգացմանը:

Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ շնորհավորել է Զորի Բալայանին ծննդյան հոբելյանի, ինչպես նաեւ նրա ստեղծագործությունների ժողովածուի հրատարակման կապակցությամբ, մաղթել՝ առողջություն, անսպառ եռանդ եւ ստեղծագործական նորանոր հաջողություններ:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Սերժ Սարգսյանն ընդունել է Զորի Բալայանին եւ ռուս մտավորականներին”

Leave a Reply

Your email address will not be published.