Սերժ Սարգսյանը ցավակցել է Վարդուհի Վարդերեսյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վարդերեսյանների եւ Աբաջյանների ընտանիքին՝ հայ թատրոնի եւ կինոյի մեծանուն դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր Վարդուհի Վարդերեսյանի մահվան կապակցությամբ:

«Վարդուհի Վարդերեսյանը հայ բեմի այն վարպետներից էր, ով հայրենի մշակույթին տասնամյակների նվիրվածության, ստեղծած վառ եւ տպավորիչ կերպարների շնորհիվ վայելում էր հայրենակիցների սերն ու համակրանքը: Նրա կերտած հերոսներն ընդմիշտ կմնան հայ թատրոնի եւ կինոյի պատմության, ինչպես նաեւ արվեստի բազմահազար երկրպագուների հիշողության մեջ:

Խորին ցավակցություն եմ հայտնում անվանի մտավորականի ընտանիքին, հարազատներին եւ գործընկերներին»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Սերժ Սարգսյանը ցավակցել է Վարդուհի Վարդերեսյանի մահվան կապակցությամբ”

Leave a Reply

Your email address will not be published.