Սերժ Սարգսյանը ցավակցել է Էլդար Ռյազանովի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Էմմա Աբայդուլլինային՝ ամուսնու՝ Էլդար Ռյազանովի մահվան կապակցությամբ:

«Ցավով տեղեկացա աշխարհահռչակ կինոռեժիսոր, սցենարիստ, պոետ, դրամատուրգ եւ մանկավարժ, բոլորի կողմից սիրված Էլդար Ալեքսեի Ռյազանովի մահվան մասին:

Բազմաթիվ սերունդներ են դաստիարակվել Էլդար Ռյազանովի՝ սիրված եւ հայտնի ֆիլմերում արտացոլված բարոյաարժեքային կողմնորոշիչներով, որոնք, տասնամյակներ անց էլ չեն կորցրել իրենց արդիականությունն ու արժեքը:

Արվեստի մեծանուն գործչի վախճանը մեծ կորուստ է համաշխարհային կինեմատոգրաֆիայի համար:

Խնդրում եմ ընդունել իմ խորը ցավակցությունը՝ Ձեզ եւ Ձեր ընտանիքին պատուհասած վշտի կապակցությամբ»,-ասված է Հանրապետության նախագահի ցավակցական հեռագրում:

Տարածել`
Share

You may also like...