Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռուբեն Գեւորգյանցին՝ 70-ամյակի առթիվ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գեւորգյանցին` ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ:

«Ժամանակակից հայ կինեմատոգրաֆիայում երկար տարիների Ձեր աշխատանքով եւ նվիրումով Դուք ստեղծել եք ինչպես խաղարկային, այնպես էլ փաստավավերագրական բազմաթիվ կինոնկարներ, Ձեր զգալի նպաստն եք բերել նաեւ կինոգործիչների նոր սերնդի դաստիարակության գործում:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանիկ կյանք, նոր հաջողություններ Ձեր գործունեության մեջ»,- ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռուբեն Գեւորգյանցին՝ 70-ամյակի առթիվ”

Leave a Reply

Your email address will not be published.