Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռազմիկ Դավոյանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի հետ՝ շնորհավորել նրան ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ: Հանրապետության Նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել Ռազմիկ Դավոյանին, որում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի՛ պարոն Դավոյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ:

Դուք ժամանակակից հայ պոեզիայի ամենաակնառու դեմքերից եք, ում ստեղծագործությունները տարիներ շարունակ ընդունվել և սիրվել են ընթերցողների կողմից, թարգմանվել աշխարհի տարբեր լեզուներով և ճանաչում գտել նաև օտարալեզու գրասերների շրջանում:

Գնահատելի է Ձեր մեծ ավանդը արդի հայ քնարերգության զարգացման և հարստացման գործում:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ և ստեղծագործական նորանոր նվաճումներ»:

Տարածել`
Share

Tags

You may also like...

0 thoughts on “Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռազմիկ Դավոյանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ”

Leave a Reply

Your email address will not be published.