Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հենրիկ Սմբատյանին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել անվանի ջութակահար, երաժիշտ մանկավարժ եւ հրատարակիչ Հենրիկ Սմբատյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Հարգելի պարոն Սմբատյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ:

Բարձր գնահատանքի են արժանի անվանի ջութակահարի Ձեր գործունեությունը, երաժիշտ մանկավարժի եւ հրատարակչի Ձեր երկարամյա եռանդուն աշխատանքը:

Մաղթում եմ Ձեզ երջանիկ կյանք եւ ամենայն բարիք»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հենրիկ Սմբատյանին”

Leave a Reply

Your email address will not be published.