Սերժ Սարգսյանը շնորհավորել է Լորենց Առուշանյանին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Լորենց Առուշանյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ. «Դուք մեծ ավանդ եք ներդրել հայ թատրոնի, հեռուստաթատրոնի, ինչպես նաև կինոյի զարգացման գործում՝ կերտելով բազմաթիվ տպավորիչ և համոզիչ կերպարներ: Որպես հայ բեմի հանրաճանաչ վարպետ՝ տարիներ շարունակ վայելել եք մեր հանդիսատեսի սերն ու համակրանքը:
Արցախյան շարժման տարիներին Ձեր հայրենանվեր գործունեությամբ մեծ ջանքեր եք ներդրել նաեւ համազգային խնդիրների լուծման ուղղությամբ:
Շնորհավորելով Ձեր ծննդյան հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն եւ ամենայն բարիք»,-ասված է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում:
- Previous Երևանում կայացել է միջազգային երաժշտական 11-րդ փառատոնի հանդիսավոր փակման համերգը
- Next Իսպանական փողոցների հեքիաթային հերոսները