Սերժ Սարգսյանը ներկա է եղել Վրեժ Իսրայելյանի «Վաղ, թե ուշ» գրքի շնորհանդեսին
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 20-ին ներկա է գտնվել արձակագիր, դրամատուրգ Վրեժ Իսրայելյանի «Վաղ, թե ուշ» գրքի շնորհանդեսին: Այն կայացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:
Միջոցառմանը հաջորդել է Վրեժ Իսրայելյանի հիշատակին նվիրված հուշ-երեկոն:
Հիշեցնենք, որ 2013-ի հունիսին հայտնի արձակագիր, դրամատուրգ Վրեժ Իսրայելյանը ինքնասպանություն էր գործել Երեւանի Վաղարշյան փողոցի իր բնակարանում: Նա գրություն էր թողել, որտեղ, մասնավորապես, նամակում գրել էր, թե շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ ունեցել եմ լավ կին, լավ որդի, լավ թոռնիկներ, եղբայր ու ընկերներ ու ամենքից ներողություն է խնդրել եւ գրել. «Չեմ ուզում ինքս ինձնից զզվել, նոր հեռանալ, մնաք բարով»:
- Previous Հրատարակվել է Գևորգ Սկևռացու «Մեկնութիւն գործոց առաքելոց» երկը
- Next Հովհաննես Թումանյանը երաժշտության մեջ