Սերժ Թանկյան. Մենք մտածում ենք Հայաստանի համերգը հեռարձակել ամբողջ աշխարհով

«System of a Down»-ի համերգային շրջանառության գագաթնակետը՝ Երեւանում անվճար մեծ համերգով, որտեղ խումբը երբեք ելույթ չի ունեցել, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով հիշատակ կլինի: Այս մասին գրում է News.am-ը “Asbarez”-ի վրա հղումով:

«Գրեմմի»-ի արժանացած խմբի՝ «Wake Up the Souls» անվանումով շրջագայությունը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, մեկնարկելու է ապրիլի 6-ին, Լոս Անջելեսում: Այնուհետեւ երաժիշտները կմեկնեն Լոնդոն, Քյոլն, Բրյուսել, Ամստերդամ եւ Մոսկվա, իսկ ապրիլի 23-ին անվճար համերգ կտան Երեւանի Հանրապետության հրապարակում:

«Մենք մտածում ենք Հայաստանից համերգն անվճար հեռարձակել ամբողջ աշխարհով, այնպես որ՝ բոլորը կարող են լինել մեզ հետ՝ Երեւանի Հանրապետության հրապարակում»,- ասել է Սերժ Թանկյանը՝ հավելելով, որ «Wake Up the Souls» շրջագայության նպատակը ոչ միայն Ցեղասպանության մասին տեղեկացվածությունը բարձրացնելն է, այլեւ «արդարության ուղեկիցը» լինելը:

Երգչի խոսքով, ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչում արդեն եղել է, քանի որ 1970 եւ 1980-ական թվականներին Կոնգրեսում տարատեսակ բանաձեւեր են ընդունվել: Իր նախագահության տարիներին Ցեղասպանությունը ճանաչել է նաեւ Ռոնալդ Ռեյգանը: Ամեն դեպքում, ըստ Թանկյանի, կարեւոր է, որպեսզի ԱՄՆ վարչակազմը ճիշտ բնորոշի Թուրքիայի հետ իր հարաբերությունները:

Հավելենք, որ 2014 թվականի աշնանը Թանկյանն ու նրա կինը՝ Անժելան, որդի ունեցան: Հարցազրույցում նա նշել է, որ հայր լինելը հաճույք է: «Ինձ համար դա ամենակարեւորն է: Երբ երեխադ քնում է կրծքիդ վրա, աշխարհում ոչինչ, այդ թվում՝ երաժշտությունը, նշանակություն չունի: Ահա թե ինչպես դա փոխեց իմ կյանքը»,- ասել է երաժիշտը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Սերժ Թանկյան. Մենք մտածում ենք Հայաստանի համերգը հեռարձակել ամբողջ աշխարհով”

Leave a Reply

Your email address will not be published.