Սերը տանել չի կարողանում բացատրություններ. Ռեմարկ

Ի՞նչ կարող է տալ մարդը մեկ ուրիշ մարդու, բացի մի կաթիլ ջերմությունից, իսկ ի՞նչ է դրանից ավել պետք:
Դու միայն ոչ ոքի քեզ շատ մոտ մի թող, եթե թողնես՝ կցանկանաս պահել, իսկ պահել որեւէ մեկին՝ հնարավոր չէ:
Որքան տարօրինակ է երիտասարդությունը:
Անցյալը ու ներկան դուք ատում եք, իսկ ապագան ձեզ չի հետաքրքրում: Դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի:
Մարդու կյանքը չափազանց երկար է միայն մեկ սիրո համար: Պարզապես շատ երկար է: Սերը հրաշալի է, սակայն երկուսից մեկը վաղ թե ուշ հոգնում է: Իսկ մյուսը մնում է առանց ոչինչ, եւ սկսում է ինչ-որ բանի սպասել: Սպասում է ինչպես խելագարը:
Միայն նա, ով մի քանի անգամ միայնակ է մնացել, գիտի, թե ինչ է սիրելիի հետ հանդիպման երջանկությունը: Սերը տանել չի կարողանում բացատրություններ, նա արարքներ է ուզում:
Կանայք սիրուց ավելի խելացի են դառնում, իսկ տղամարդիկ կորցնում են գլուխները:
Միայն, երբ վերջնականապես բաժանվում ես մեկից, սկսում ես հետաքրքրվել այն ամենով, ինչ վերաբերում է նրան, դա է սիրո պարադոքսներից մեկը:
Պարզապես հիմա միայն կովերն են երջանիկ:
Միայնությունն ավելի հեշտ է, երբ չես սիրում:
Ամենահրաշալի քաղաքն այն է, որտեղ մարդը երջանիկ է:
Որքան քիչ էգոիզմ ունի մարդը, այնքան մեծ է նրա գինը:
Երբ կինն ուրիշինն է, նա ավելի ցանկալի է, քան նա, ում հեշտ է ունենալ: Հին կանոն է:
Հեղինակ` Աշխեն Քեշիշյան
Աղբյուրը ` hraparak.am