Սերգեյ Լազարևը հայտարարել է «Եվրատեսիլ 2016» մրցույթում Ռուսաստանը ներկայացնելու մասին

Սերգեյ Լազարևը հայտարարել է «Եվրատեսիլ 2016» մրցույթում Ռուսաստանը ներկայացնելու մասին
Ռուս երգիչ Սերգեյ Լազարևը հայտարարել է, որ կներկայացնի Ռուսաստանը 2016-ին «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթում, գրում է РИА Новости-ն:

«Ուրախ եմ հայտնել, որ ես կներկայացնեմ Ռուսաստանը  «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթում, որը կանցկացվի մայիսին Շվեդիայում»,- գրել է երգիչը Instagram-ում:

Նախորդ տարի մրցույթում Ռուսաստանը ներկայացրել է երգչուհի Պոլինա Գագարինան` A Million Voices երգով, և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը: Առաջին տեղը զբաղեցրել է Շվեդիայի ներկայացուցիչ Մոնս Սելմերլյովը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Սերգեյ Լազարևը հայտարարել է «Եվրատեսիլ 2016» մրցույթում Ռուսաստանը ներկայացնելու մասին”

Leave a Reply

Your email address will not be published.